Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ստոմատոլոգիա

Ատամները սպիտակեցնելու 10 միջոց. ankakh.com

Ատամները սպիտակեցնելու 10 միջոց. ankakh.com

Կոսմետիկ ատամնաբուժության լոնդոնյան կենտրոնից բժիշկ Մերվին Դրույանի կարծիքով՝ կարևոր է, որ ատամների սպիտակեցումը բնական լինի, այսինքն՝ իր գույնով այն համապատասխանի աչքերի սպիտակին: Բրիտանացի բժիշկները համոզված են՝ ատամները սպիտակեցնել տան պայմաններում հնարավոր է:

1. Մաքրել սոդայով

Ատամի մածուկների մեծ մասի դեպքում առանց այդ էլ սոդա է ավելացվում, քանի որ այն բնական սպիտակեցնող է:

«Թեյի մեկ քառորդ գդալ սոդան խառնեք ջրին և խառնուրդի մեջ թաթախեք ատամի խոզանակը,- խորհուրդ է տալիս բժիշկը: - Այդպես սպիտակեցնողն անվնաս կլինի: Իսկ ահա ատամի փոշու մեջ սոդա ավելացնել չի կարելի, քանի որ կվնասի ատամի էմալը»:

2. Ուտել ելակ ու խնձոր

Այն պարունակում է խնձորաթթու, որն ատամները սպիտակեցնելու բնական միջոց է: Իսկ ահա ելակը` պարզապես կերեք: Ոչ մի դեպքում չի կարելի ելակն ատամներին թողնել: Երկար ներգործության արդյունքում ելակը կարող է վնասել ատամների էմալը:

3. Լվանալ աղաջրով

Եթե 1 թեյի գդալ աղն ավելացնեք մեկ բաժակ տաք, եռացրած ջրին, սառեցնեք այն ու լվանաք բերանի խոռոչը, ապա կտեսնեք, որ ատամի էմալը գնալով սպիտակում է:

4. կոկոսի յուղ

Բժիշկներն առաջարկում են, ժամանակ առ ժամանակ, ատամները լվանալ կոկոսի յուղով (1 ճաշի գդալը մեկ անգամվա համար բավական է): Յուղը պաշտպանում է էմալը, հեռացնում ատամների ու լնդերի մանրէները:

5. Էլեկտրևական խոզանակ

Բժիշկները պնդում են, որ էլեկտրական խոզանակը 70%-ով ավելի լավ է մաքրում և ավելի ճիշտ, քան` սովորականը:

6. Պանիր կրծեք

Չոր պանիրն, իսկապես, ունի ատամների մակերեսը մաքրելու հատկություն: Բացի այդ, պանիրը մեծ քանակությամբ կալցիում է պարունակում: Այդ է պատճառը, որ բժիշկները խորհուրդ են տալիս կաթ խմել:

7. Հետևել գույնին

Սպիտակ մթերքներն ատաներն ավելի են սպիտակեցնում: Սննդակարգի մեջ ներառեք բրինձ, ձուկ, հավ: Իսկ ահա` հապալասը, գազարը, բազուկը ներկում են էմալը: Սա չի նշանակում, որ պետք է չուտել, պարզապես պետք է լուտելուց հետո վանալ ատամները: Սա վերաբերում է նաև գինուն, սուրճին:

8. Ադիբուդիի էֆֆեկտ

Օրինակ, պոպկորնն իր չոր կեղևով մարքում է ատամների մակերեսը: Բայց օգտագործեք մի պայմանով. որ պոպկորնը չլինի քաղցր և ուտելուց հետո ողողեք բերանի խոռոչը:

9. Մաստակ

Մաստակն ընդունակ է հեռացնելու ավելորդ «կեղտը» և խթանում ստամոքսահյութի արտադրմանը, ինչը ուտելուց հետո օգտակար է: Բայց մաստակներից պետք է ընտրել ոչ քաղցրը և ծամել կարճ:

10. Մի մոռացեք լեզվի մասին

Ատամներն անօգուտ է մաքրել՝ առանց լեզվին ուշադրություն դարձնելու: Լեզվի վրա են մնում ուտելիքի մնացորդները: Այնպես որ, ատամների հետ անպայման մաքրեք նաև լեզուն:

Ի ԴԵՊ

Եթե ոչ մի միջոց չի օգնում, դիմահարդարման միջոցով ևս կարող եք որոշակի արդյունք ստանալ: Օրինակ, շրթներկի սառը գույները, վիզուալ, ատամներն ավելի սպիտակ են դարձնում:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ